Ասիական բանկը պատրաստ է լրացուցիչ ներդրումներ ներգրավել Հայաստան

09.07.2013 | 18:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Քսիաո Ժաոյին:

«Բավական մեծ ճանապարհ ենք անցել միասին. ընդլայնում ենք մեր համագործակցության ոլորտները, փորձում ենք խթանել մասնավոր բիզնեսի զարգացումը, ինչպես նաեւ առաջ ենք տանում մեր հիմնական` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», - նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը կարեւորել է գործարար համաժողովի անցկացումը` մասնավոր հատվածին Հայաստանի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար:

ԱԶԲ փոխնախագահը տեղեկացրել է, որ այցելել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի իրականացման վայրեր եւ ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

Քսիաո Ժաոն նշել է, որ Ասիական զարգացման բանկը շահագրգռված է հարաբերությունների շարունակականության հարցում եւ պատրաստ է անել ավելին` երկրում ներդրումային միջավայրը բարելավելու եւ լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար:

Դիտում՝ 1465

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW