Վարչապետը ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են տնտեսության վիճակը

01.07.2013 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին:

Նրանք քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, գործարար միջավայրի բարելավմանը ու ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Ըստ կառավարության մամուլի ծառայության, ԱՄՀ առաքելության ղեկավարն ասել է, որ կարկտահարության հետեւանքով գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակին կառավարության եւ Կենտրոնական բանկի արձագանքը եղել է արագ եւ թիրախավորված:

Մարկ Հորթոնն ասել է նաեւ, որ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի մակարդակը շարունակում է պահպանվել ըստ նախատեսված ցուցանիշների, ինչը կնպաստի տնտեսության կայունության պահպանմանը:

Դիտում՝ 1946

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW