ՀՀ կառավարությունն այսօր մերժել է շրջանառության հարկը տարբեր դրույքաչափերով հաշվարկելու առաջարկը:Քննության առնելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում էր շրջանառության հարկը հաշվարկել տարբեր դրույքաչափերով, կառավարությունը նպատակահարմար չհամարեց նախագծի ընդունումը եւ հիմնավորեց իր բացասական եզրակացությունը։ Մասնավորապես, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ մերժման պատճառ է դարձել այն իրողությունը, որ փաստաթղթով հիմնավորված եւ չհիմնավորված ապրանքը զանազանելը գործնականում անհնար է։ Բացի այդ, վարչապետն ասել է, որ անհնար կլինի գնահատել ստվերի չափը արդյունավետ վարչարարություն իրականացնել։ Tweet Դիտում՝ 2045