Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները 2013թ. I եռամսյակի ընթացքում ավելացել են 12.7%-ով եւ կազմել են 43.2 մլրդ դրամ:Պարտավորություններն ավելացել են 18.4%-ով եւ կազմել են 29.2 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալն ավելացել է 2.4%-ով եւ կազմել 14.1 մլրդ դրամ: Ապահովագրական ընկերությունների ակտիվների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել ավանդները բանկերում (35.5%), ուղղակի ապահովագրության գծով ստացվելիք գումարները (16.9%) եւ արժեթղթերում ներդրումները (5.4%), հաղորդվում է 2013թ. I եռամսյակի ՀՀ ԿԲ բանբերում: 2013 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը կազմել է 330.5 մլն դրամ, շահութաբերությունն ըստ ակտիվների (RoA)՝ 3.5%, շահութաբերությունն ըստ կապիտալի (RoE)` 9.5%: Շահույթով է աշխատել 5 ընկերություն, վնասով՝ 4-ը: I եռամսյակում ապահովագրական հատուցումների մեծությունը կազմել է 4.9 մլրդ դրամ, իսկ վերաապահովագրողներից ստացվող ապահովագրական հատուցումների գումարները` 168.9 մլն դրամ կամ ապահովագրական հատուցումների 3.4%-ը: Tweet Դիտում՝ 1283