Ռուբեն Վարդանյան. ՍԿՈԼԿՈՎՈ-ն կրթելու է բարերարներին

21.06.2013 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մոսկովյան ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցում բացվելու է կենտրոն, որը զբաղվելու է բարերարների նոր սերնդի կրթմամբ:

Ինչպես հաղորդում է Վեդոմոստի-ն, այդ մասին Սանկտ-Պետերբուրգում ընթացող Տնտեսական ֆորումին հայտնել է Sberbank CIB համաղեկավար եւ ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես-դպրոցի հիմնադիրներից մեկը՝ Ռուբեն Վարդանյանը:

«Մենք որոշել ենք տարեվերջին բացել ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես-դպրոցում հատուկ կենտրոն, որն օգնելու է մեծ կարողությունների տերերին ճիշտ կարգավորել իրենց ցանկությունները՝ ինչպես տրամադրել միջոցները բարեգործական նպատակներով, ինչպես դրանք ճիշտ կառավարել, ինչպես ստեղծել ժառանգության փոխանցման մեխանիզմներ: Դա շատ կարեւոր է` խոսքը գնում է ոչ միայն բարերարի այսօրվա գործունեության մասին, այլեւ այն մասին, թե ի՞նչ է նա թողնելու իրենից հետո՝ տարատեսակ բարեգործական հիմնադրամների տեսքով», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

Ըստ նրա, Ռուսաստանում, որտեղ բոլոր ինստիտուտների հանդեպ վստահությունը ցածր մակարդակի վրա է, ճիշտ կազմակերպման պարագայում, բարեգործությունը կարող է շատ կարեւոր դեր խաղալ «վստահության շառավղի» ընդլայնման հարցում:

Դիտում՝ 5893
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW