2013-ի հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.3%-ով (հունվար-ապրիլի ցուցանիշը՝ 7.4%): Ապրիլի համեմատ մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8.3%-ով, իսկ 2012թ. մայիսի համեմատ՝ նվազել 1.3%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունում:2013թ. մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 7.3%-ով կրճատվել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, 1.3%-ով՝ գյուղատնտեսական արտադրանքը, 15.9%-ով՝ շինարարությունը, 20.4%-ով՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը, 13.1%-ով՝ արտահանումը եւ 7.6%-ով՝ ներմուծումը: Փոխարենը մայիսին 0.5%-ով աճել է առեւտրի շրջանառությունը եւ 1.1%-ով՝ ծառայությունների ծավալը: Ս.թ. հունվար-մայիսին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 464 մլրդ 71.9 մլն դրամ` 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8%-ով: Առեւտրի շրջանառությունն աճել է 4,3%-ով (757 մլրդ 745,3 մլն), ծառայությունների ծավալը` 5.8%-ով (389 մլրդ 194 մլն):2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ 1,3%-ով աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսությունում (144 մլրդ 249.9 մլն), իսկ շինարարության ոլորտում արձանագրվել է 8.8%-ի անկում (89 մլրդ 85,9 մլն):Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-մայիսին նվազել է 4,4%-ով եւ կազմել 3245.4 մլն կՎտ.ժ:Սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գները 2012թ. հունվար-մայիսի համեմատ աճել են, համապատասխանաբար, 3,6 եւ 5,5%-ով:2013-ի հունվար-մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.6%-ով եւ կազմել 143 355 դրամ ($348):2013-ի հունվար-մայիսին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $2 մլրդ 192,3 մլն կամ 905.4 մլրդ դրամ` 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 0.2%-ով:Արտահանման ծավալը հունվար-մայիսին աճել է 9,2%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 231,1 մլրդ դրամ կամ $561 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 2.6%-ով եւ կազմել 674,3 մլրդ դրամ կամ $1 մլրդ 631.3 մլն: ՀՀ արտաքին առեւտրի պակասուրդը 2013-ի հունվար-մայիսին կազմել է 443.2 մլրդ դրամ կամ $1 մլրդ 70.3 մլն: Tweet Դիտում՝ 1333