«Հայբիզնեսբանկի» խորհրդի նախագահը «ոստիկանություն դիմելու խնդիր չունի»

18.06.2013 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ոստիկանությունն այսօր տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.

«Ոստիկանության Կենտրոնականի բաժնից հաջողվել է հեռախոսով կապվել «Հայբիզնեսբանկի» կենտրոնական խորհրդի նախագահ Սերգեյ Արզումանյանի հետ, որն իր հետ կատարված միջադեպի վերաբերյալ լուրերը պարզաբանելուն ի պատասխան՝ հայտարարել է, որ ինքը ոչ մի բողոք եւ ոստիկանությունում հայտարարություն տալու խնդիր չունի»:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթի հրապարակումների համաձայն, Սերգեյ Արզումանյանը ծեծի էր ենթարկվել իր աշխատասենյակում` մի քանի անհայտ անձանց կողմից:

Դիտում՝ 8579

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW