Կայացել է Կոնվերս Բանկի «Շանս» ակցիայի հերթական խաղարկությունը

17.06.2013 | 11:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում հունիսի 14-ին տեղի է ունեցել «Շանս» ավանդային ակցիայի հերթական խաղարկությունը:

Ինչպես հայտնել են բանկում, խաղարկության արդյունքում 717 հազ. դրամ մրցանակային ֆոնդը բաշխվել է այն 6 ավանդատուների միջեւ, ում անունները վիճակահանության միջոցով դուրս են հանվել խաղարկության ցանկից:

Մրցանակային ֆոնդը բաշխվել է հետեւյալ հարաբերակցությամբ. մեկ ավանդատու ստացել է գլխավոր մրցանակը՝ խաղարկվող շահումային ֆոնդի 75%-ը (538 000 դրամ), իսկ մնացած 5-ը շահել են մրցանակային ֆոնդի 5-ական տոկոսները (յուրաքանչյուրը՝ 36 000 դրամ):
 
Բանկի «Շանս» ժամկետային ավանդը տարբերվում է մյուս ավանդատեսակներից նրանով, որ այն հնարավորություն է տալիս ավանդատուներին ոչ միայն ստանալ տոկոսագումարներ ներդրված ավանդի դիմաց, այլեւ մասնակցել եռամսյակը մեկ անգամ կրկնվող խաղարկությանը:

Դիտում՝ 1994

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW