ԱՄՆ-ը շարունակում է ուսումնասիրելՀՀ-ում թերթաքարերի պաշարները

13.06.2013 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՄՆ երկրաբանական ծառայության կողմից  Հայաստանում այրվող թերթաքարերի պաշարների ուսումնասիրությունը, որը մեկնարկել է 2011թ-ին, շարունակվում է, հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

Ուսումնասիրությունը ավարտին կհասցվի այս տարի ավելի ուշ, կամ եկող տարվա սկզբին:

«ԱՄՆ երկրաբանական ծառայությունն այստեղ էր և որոշակի աշխատանքներ կատարվեցին այստեղ անցյալ տարի, իսկ ներկայումս Վաշինգտոնում վերլուծություն է կատարվում: Երբ մենք ստանանք այդ վերլուծությունն այս տարի, ապա այն կներկայացվի ՀՀ կառավարությանն ու հանրությանը», - դեսպանատումը մեջբերում է  մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կողմից արված հայտարարությունը:

Թերթաքարային գազը, լինելով ավանդական բնական գազից ավելի էժան, վերջին տարիներին լայն տարածում է ստանում աշխարհում, մասնավորապես, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:

Դիտում՝ 3607

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW