Ֆրանսիան €0,5 մլն-ի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին

12.06.2013 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այսօր ստորագրել են ֆինանսավորման համաձայնագիր, որի համաձայն Ֆրանսիական զարգացման գործակալությունը ՀՀ կառավարությանը  կտրամադրի €500 հազ. դրամաշնորհ մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը նախապատրաստելու նպատակով:

Մասնավորապես, Վեդիի ջրամբարի կառուցման նպատակով մոտ €300 հազ. կուղղվի Արարատյան հարթավայրի ոռոգման համակարգի ամբողջական տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը, մոտ €100 հազ.՝ «Տաթեւ» տուրիստական կենտրոնում ներառված համայնքների զարգացման համալիր ուսումնասիրությանը, հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունում:

Նախատեսվում է նաեւ ուսումնասիրություններ եւ վերլուծություններ կատարել կոշտ թափոնների կառավարման ազգային ծրագիր ստեղծելու համար, ինչպես նաեւ աջակցություն տրամադրել Ջրի կառավարման ծրագիրն իրականացնելու նպատակով:

Դիտում՝ 3116

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW