Telcell ընկերությունը սկսում է համագործակցությունը «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հետ: Այսուհետ ընկերության տերմինալներից օգտվողները, սեղմելով «Նվիրիր կյանք»-ի լոգոտիպով կոճակը, կարող են օգնել քաղցկեղով եւ այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին:Վճարում կատարելու համար տերմինալի էկրանին պետք է սեղմել «Ծառայությունների վճարում», այնուհետեւ «Նվիրիր կյանք» կոճակը, մուտքագրել բջջային հեռախոսահամարը եւ գումարը: «Նվիրիր կյանք» հիմնադրամն օգնում է արյան քաղցկեղով եւ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին, հոգում նրանց բուժման եւ դեղորայքի համար անհրաժեշտ ծախսերը: Հիմնադրամի աջակիցների օգնությամբ արդեն բազմաթիվ երեխաներ են բուժվել: Telcell ընկերությունը ներկայումս ընդունում է ավելի քան 100 օպերատորների եւ զանազան ծառայությունների պրովայդերների վճարումներ ավելի քան 800 ինքնասպասարկման տերմինալների միջոցով: Tweet Դիտում՝ 1779