Հայռուսգազարդը տարածել է այսօր հաղորդագրություն, որում պատասխանել է գազի՝ իր առաջարկած սակագների վերաբերյալ լրատվամիջոցների այն հրապարակումներին, որտեղ դրանք որակվում էին ավելի բարձր, քան ԵՄ բազմաթիվ երկրներում:Ներկայացնում ենք հաղորդագրությունը՝ կրճատումներով:«ԵՄ անդամ երկրներում կիրառվում են բնական գազի որակական ցուցանիշների չափման այլ չափորոշիչներ: Եվրամիության երկրների ստացած գազի միջին ջերմատվությունը 38.48 ՄՋ/խմ է, որը նույնն է, թե 9191 կիլոկալորիա/խմ, մինչդեռ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող բնական գազի նվազագույն կալորիականությունը՝ 7900 կկալ/խմ է:Պետք է հաշվի առնել, թե ինչպիսի ջերմաստիճանային պայմաններում է չափվում բնական գազի կալորիականությունը, քանի որ վերջինիս սեղմման կամ ընդարձակման պայմաններում փոխվում է 1 խմ ծավալում բնական գազի բաղադրիչների պարունակությունը, կամ կալորիականությունը: Այս դեպքում, ԵՄ երկրներում բնական գազի կալորիականությունը չափվում է 15.56 0C ջերմաստիճանի պայմաններում, իսկ ՀՀ (նաև ԱՊՀ երկրներ) մատակարարվող բնական գազի կալորիականությունը չափվում է 20 C ջերմաստիճանի պայմաններում:Համադրելի մեծություններ ստանալու համար անհրաժեշտ է կիրառել գործակից՝ միևնույն ջերմաստիճանային պայմաններին անցում կատարելու նպատակով, որը 15.56 0C-ից 20 0C-ի անցման դեպքում կազմում է 0.9843: Այսպիսով, ԵՄ երկրներում մատակարարվող բնական գազի ներքին ջերմատվությունը՝ 8272 կկալ/խմ, անհրաժեշտ է բազմապատկել 0.984 գործակցով (արդյունքում կունենանք՝ 8140 կկալ/խմ): Այս դեպքում միայն կարելի է համեմատություն անցկացնել ԵՄ անդամ երկրներում և ՀՀ մատակարավող բանական գազի որակական ցուցանիշների միջև:Ինչ վերաբերում է ՀՀ մատակարարվող բնական գազի միջին կալորիականությանը, ապա այն, ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հրապարակումների, 2012թ. տվյալներով կազմել է 8157 կկալ/խմ, կամ գրեթե նույն է, ինչ ԵՄ երկրներում մատակարարվող բնական գազի միջին կալորիականությունը` ըստ energy.eu կայքի տվյալների:Ամփոփելով վերը նշվածը, ցանկանում ենք նշել, որ ԵՄ անդամ երկրներում բնական գազի վաճառքի սակագների համեմատությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից առաջարկված սակագների հետ պետք է իրականացվի` առանց բնական գազի որակական ցուցանիշների համար կիրառված անցումային գործակիցների»:Հաղորդագրությանը կից նաեւ առկա է Հայռուսգազարդի կողմից պատրաստված աղյուսակ, որտեղ ընկերությունը ներկայացրել է սեփական հաշվարկով ստացված բնական գազի սակագները ԵՄ եւ ԱՊՀ երկրներում: Բերված աղյուսակից, այդուհանդերձ, երեւում է, որ Հայռուսգազարդի կողմից անգամ ներկայումս գանձվող սակագները (թե բնակչության, թե ոչ կենցաղային սպառողների մասով) ավելի բարձր են, քան Հայաստանի հարեւան երկրներում: Tweet Դիտում՝ 9750