«Սպայկա»-ին կտրամադրվեն նոր արտադրական տարածքներ

16.05.2013 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով կքննարկվի «Սպայկա» ընկերությանն ազատ արտադրական տարածքների տրամադրման հարցը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, վարչապետն ասել է, որ կառավարությունը պարտավոր է միջամտել այս հարցին եւ սկսել աշխատել ընկերության հետ:

Իր հերթին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցել է, որ շարժական լաբորատորիան շարունակում է հավաքագրել օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալներ հրդեհի վայրում, ամփոփիչ տվյալները կներկայացվեն օրվա վերջին:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ “օդի աղտոտվածության հետ կապված անհանգստացնող երեւույթներ չկան”:

Դիտում՝ 2122

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW