Մեդիամաքս լրատվական գործակալությունը արժանացել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահի պատվոգրին՝ ՀՀ տնտեսության եւ ֆինանսաբանկային հատվածի զարգացումներն ակտիվորեն լուսաբանելու համար:Բանկերի միությունում այսօր տեղի ունեցած Հայաստանի տնտեսական եւ ֆինանսաբանկային ոլորտը լուսաբանող լրատվամիջոցների եւ լրագրողների առաջին մրցանակաբաշխությանը պարգեւատրվել են 2012թ-ի ընթացքում ոլորտն ակտիվորեն եւ մասնագիտական բարձր մակարդակով լուսաբանած հետեւյալ լրատվամիջոցները եւ թողարկումները. • «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բիզնես լուրեր» ծրագիրը;• «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Կապիտալ» ծրագիրը;• «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» ծրագիրը;• «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» ծրագրի տնտեսական հավելվածը;• «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը;• «Առկա» լրատվական գործակալությունը;• «Արմինֆո» լրատվական գործակալությունը;• «Գոլոս Արմենիի» թերթը: «Լրատվամիջոցները մեծ դեր ունեն տնտեսությունում սպասումների ձեւավորման գործում եւ Բանկերի միության համար շատ կարեւոր է խրախուսել որակյալ եւ վերլուծական տնտեսական լրագրությունը», - ասել է ՀԲՄ նախագահ Աշոտ Օսիպյանը: «Մեդիամաքս-ի Banks.am պորտալը մեր քաղաքացիների շրջանում ամենահայտնի վեբկայքերից է, որն աչքի է ընկնում տնտեսության եւ ֆինանսաբանկային հատվածի վերաբերյալ որակյալ վերլուծական նյութերով: Մտնելով այդ վեբկայք, կարելի է հասկանալ` ինչո՞վ է ապրում մեր բանկային համակարգը», - ասել է Աշոտ Օսիպյանը: Մեդիամաքս-ի լրագրող Ռուբեն Հարությունյանն արժանացել է նաեւ ՀԲՄ նախագահի հատուկ մրցանակին, որը շնորհվել է ոլորտում մասնագիտական բարձր կարողություններ ցուցաբերած 4 լրագրողներին, որոնց թվում են նաեւ Աշոտ Արամյանը («Գոլոս Արմենիի» թերթ), Արմենակ Չատինյանը («Օրակարգ» թերթ) եւ Բաբկեն Թունյանը («168 ժամ» թերթ): Պատվոգրերից բացի այս անվանակարգի հաղթողները ստացել են նաեւ դրամական մրցանակներ: Tweet Դիտում՝ 7118