Ադրբեջանը կգնի ՎՏԲ Բանկի լրացուցիչ թողարկման բաժնետոմսերի մի մասը

30.04.2013 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նորվեգիայի, Քատարի եւ Ադրբեջանի սուվերեն հիմնադրամները ձեռք կբերեն ՎՏԲ Բանկի բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման ավելի քան 50 տոկոսը:

Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, վկայակոչելով Bloomberg-ը, այդ մասին հայտարարել է ՎՏԲ Բանկի վարչության նախագահի  տեղակալ Հերբերտ Մոոսը, նշելով, որ լրացուցիչ  թողարկման մնացած բաժնետոմսերը կգնեն ռուսաստանյան ներդրողներն ու միջազգային կառույցները:

Ավելի վաղ ՎՏԲ-ն հայտարարել էր, որ մի խումբ ներդրողներ պարտավորվել են գնել  լրացուցիչ թողարկման բոլոր  բաժնետոմսերը, ներառյալ ազգային բարեկեցության երեք խոշոր հիմնադրամներ՝ Norges Bank Investment Management, Qatar Holding LLC եւ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը:

ՎՏԲ Բանկի դիտորդական խորհուրդը նախորդ շաբաթվա վերջին հայտարարել էր բանկի կապիտալ 102.5 մլրդ ՌԴ ռուբլու չափով լրացուցիչ միջոցների ներգրավման վերաբերյալ իր որոշման մասին:

Դիտում՝ 3204
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW