Ռուբեն Վարդանյանը վաճառել է “ԱվտոՎԱԶ”-ի իր մասնաբաժինը

17.04.2013 | 09:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վեդոմոստի թերթն այսօր գրում է, որ Ռուբեն Վարդանյանը վաճառել է ԱվտոՎԱԶ-ի 20,53% բաժնետոմսերը Ռոստեխ պետական կորպորացիայի եւ Renault-Nissan-ի համատեղ ձեռնարկությանը:

Թերթի տվյալներով, գործարքի գումարը կարող է կազմել է շուրջ $600 մլն:

Մինչեւ 2012 թվականը “ԱվտոՎԱԶ”-ի 20,5%-ը վերահսկում էր Տրոյկա Դիալոգը: Նախորդ տարի ընկերությունը ձեռք բերվեց Սբերբանկի կողմից: Այդ գործարքից առաջ Վարդանյանը Տրոյկա Դիալոգից գնեց ԱվտոՎԱԶ-ի եւ Կամազ-ի (27,26%)  մասնաբաժինները` «դրանց վերագնահատմամբ չզբաղվելու եւ հավելյալ դժվարություններ չստեղծելու համար», պատմել էր նա մեկ ամիս առաջ Վեդոմոստի-ին տված հարցազրույցում:

Դիտում՝ 3490

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW