Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ կնքվել է հուշագիր

11.04.2013 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ապրիլի 10-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին:

Վիկտոր Խրիստենկոն ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել Մաքսային միության շրջանակում տեղի ունեցող գործընթացները, ձեռքբերումներն ու արդյունքները:

ՀՀ կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ կնքվել է փոխհամագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:

Դիտում՝ 1557

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW