Ավելի քան 3000 թափուր աշխատատեղերի հաստիքներ կան

04.04.2013 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ասել է, որ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում այս պահին 3 000-ից ավել թափուր աշխատատեղերի հաստիքներ են գրանցված:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ թափուր հաստիքների մասին տեղեկատվությունը պետք է հասանելի լինի քաղաքացիներին:

«Աշխատանքի տեղավորումը՝ համար մեկ խնդիրն է հանրության համար: Մենք պարտավոր ենք ավելի ակտիվ ներկայացնել նման տեղեկատվություն քաղաքացիներին», - ասել է վարչապետը:

Բացի այդ, կառավարության ղեկավարի խոսքով, քաղաքացիները պետք է տեղյակ լինեն պետության կողմից անվճար հիմունքով վերապատրաստման մասնագիտացված դասընթացների մասին:

Դիտում՝ 17896

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW