ԵԱԶԲ-ն բարենպաստ կանխատեսում է տալիս Հայաստանի տնտեսությանը

02.04.2013 | 09:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական զարգացման բանկի Վերլուծական վարչության կողմից հրապարակված հերթական «ԱՊՀ Մակրոմոնիթորինգում» առկա է դրական կանխատեսում Հայաստանի տնտեսության համար:

2012թ. Հայաստանի տնտեսությունն իրական արտահայտմամբ աճել է 7,2%-ով: Աճն արդյունաբերությունում կազմել է 8,8%, գյուղատնտեսությունում՝ 9,5%, առեւտրում՝ 3,6%, ծառայություններում՝ 10,8%:

«Բարձր աճը պայմանավորվել է ներքին սպառողական պահանջարկի վերականգնմամբ, արտահանվող մետաղների արտաքին պահանջարկով, գյուղատնտեսության համար բարենպաստ եղանակային պայմաններով: Եթե արդյունաբերության եւ արտահանման բարձր աճի տեմպերը պահպանվեն 2013թ. առաջին կիսամյակում, հնարավոր կլինի խոսել երկրի տնտեսության կառուցվածքային բարելավման մասին», - նշում են ԵԱԶԲ վերլուծաբանները:

«ԱՊՀ Մակրոմոնիթորինգի» ամբողջական տարբերակին կարելի է ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 4892

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW