«Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ի արտադրությունը 2012-ին աճել է 12.7%-ով

26.03.2013 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երեւանի «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերություն, որը զբաղվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից արդյունահանվող պղնձի խտանյութի վերամշակմամբ։

2012թ. «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ն  արտադրել է 2840 տոննա ֆերոմոլիբդեն, որի արժեքը կազմել է 20,11 մլրդ դրամ. 2011-ի նկատմամբ աճը կազմել է 12.7%: Արտադրանքն ամբողջությամբ իրացվել է Եվրոպայում:

2013թ. հունվար-փետրվարին ֆերոմոլիբդենի արտադրության ծավալը կազմել է 520 տոննա` նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի 340 տոննայի փոխարեն, ապահովելով 52,9% աճ: Արտադրանքի ծավալը դրամային արտահայտությամբ կազմել է 3.55 մլրդ դրամ, նախորդ տարվա` 2,6 մլրդ դրամի դիմաց:

Չնայած ընկերության կողմից արտադրության ֆիզիկական ծավալների զգալի աճին` դրամային արտահայտությամբ տոկոսային աճի տեմպը դանդաղել է, ինչը բացատրվում է միջազգային շուկայում ֆերոմոլիբդենի գների դանդաղ նվազմամբ:

Եթե 2013թ. հունվարին 1 տ մոլիբդենի գինը կազմել է $29,1 հազ., ապա փետրվարի 20-ի դրությամբ այն նվազել է մինչեւ $27,8 հազ.:   

Ներկայումս ընկերությունում աշխատում է շուրջ 500 մարդ, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է 208.4 հազ. դրամ:

Դիտում՝ 3131
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW