Երեւանում բացվել է «FINAR» ցուցահանդեսը (ֆոտոշարք)
22.03.2013 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս















Մարտի 22-ից 24-ը Երեւանում անց է կացվում «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի կազմակերպած «FINAR» ցուցահանդեսը, որի պաշտոնական բացումը կայացել է այսօր:
Հայաստանի ֆինանսական հատվածին նվիրված «FINAR» ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել, զարգացնել եւ ամրապնդել ֆինանսական շուկայում ծառայություններ առաջարկող ընկերությունների, գործարարների եւ մասնավոր անհատների միջեւ:
«Տնտեսությունը զարգացնելու համար մեզ անհրաժեշտ է կայուն ֆինանսական շուկա, հետեւաբար մեր ընկերությունը չէր կարող չանդրադառնալ ֆինանսական ոլորտին»,- բացման խոսքում ասել է Էքսպոմեդիա-ի տնօրեն Աննա Հակոբյանը:
Ցուցահանդեսին մասնակցում են ՀՀ կենտրոնական բանկը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, Պրոկրեդիտ բանկը, Հայբիզնեսբանկը, Զարգացման հայկական բանկը, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը, ԲՏԱ բանկը, Էյչ-Էս-Բի-Սի բանկը, Նաիրի Ինշուրանս եւ Ռեսո ապահովագրական ընկերությունները, Կամուրջ ՈԻՎԿ-ն, Ապագա տեքնոլոջիս ՏՏ-ընկերությունը, 1 StuidioOne-ը եւ Վիլլաշին շինարարական ընկերությունը:
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը ներկայացրել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ուղերձը, որում ասվում է. «Այս ծրագիրը լավ հնարավորություն է հասարակության համար ծանոթանալ բոլոր այն ձեռքբերումներին, որոնց տիրապետում են ֆինանսական համակարգի մասնակիցները, իսկ ֆինանսական կազմակերպությունների համար` գործընկերային նոր ցանց ձեւավորելու»:
ՀՀ վարչապետի օգնական Նարեկ Գալստյանը ողջունել է ցուցահանդեսի մասնակիցներին եւ ներկայացրել Տիգրան Սարգսյանի ուղերձը, որում վարչապետը մասնակիցներին մաղթել է «հաջողություններ եւ փոխշահավետ համագործակցության պայմանագրեր»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: