Տիգրան Սարգսյան. Շինարարության ոլորտին անհրաժեշտ է պետական ծրագիր

21.03.2013 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013թ. տնեսական աճի ցուցանիշը պահպանելու համար անհրաժեշտ է պետական ծրագիր իրականացնել շինարարության ոլորտում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով այս տարվա հունվար-փետրվար ամիսների ցուցանիշներին` հրապարակված Ազգային վիճակագրական ծառայության կողմից:

«Բավականին բարձր ցուցանիշներով ենք սկսել 2013 թվականը. ուրախացնում է այն, որ արդյունաբերությունը շարունակում է բարձր ցուցանիշներ արձանագրել, պետք է այդ տեմպը պահպանել, սակայն մտահոգիչ է շինարարության ցուցանիշը», - ասել է վարչապետը:

Ոլորտի խնդիրները կարգավորելու նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ Էկոնոմիկայի, ֆինանսների եւ քաղաքաշինության նախարարներին խորհրդակցություն կազմակերպել՝ ապագա քայլերը քննարկելու համար:

Դիտում՝ 1496
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW