Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) տեղական 13 զբոսաշրջային ընկերությունների հետ մարտի 20-ից 23-ը Հայաստանը կներկայացնի Մոսկվայում կայանալիք «MITT» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:Ցուցահանդեսին, որն այս տարի նշում է իր 20-ամյակը, նախատեսվում է 197 երկրներից շուրջ 3000 ընկերությունների մասնակցություն:«Այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի խթանել Ռուսաստանից ներգնա զբոսաշրջային հոսքերի աճը եւ առավելագույնս օգտագործել զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ ներուժը»,-ասել է ՀԱՄՀ նախագահ Արման Խաչատրյանը:Նա նշել է, որ ցուցահանդեսի մասնակցությունը զբոսաշրջության խթանմաննն ուղղված 2013 թվականին ՀԱՄՀ-ի նախաձեռնության խորհրդանշական մեկնարկն է:«MITT» ցուցահանդեսում հայաստանյան պատվիրակության գլխավոր գործընկերներն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը»(«Ի-Դի-Էմ-Սի»):«Մեր ծրագրի նպատակն է աջակցել ռուսաստանյան շուկայում հայկական զբոսաշրջային արտադրանքի ներկայացմանը եւ խթանմանը»,-ասել է «Ի-Դի-Էմ-Սի»-ի ղեկավար Բրունո Կորնելիոն:Մարտի 21-ին ցուցահանդեսի շրջանակներում Մոսկվայում կանցկացվի համաժողով, որի ժամանակ կներկայացվի Հայաստանի զբոսաշրջության գրավչությունը եւ զբոսաշրջային արդյունքները: Tweet Դիտում՝ 2741