Հարկային ոլորտում կկրճատվեն օրենսդրական կարգավորումները

13.03.2013 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի եւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի միջեւ այսօր կնքվել է փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի համաձայն, նշված կառույցները կհամագործակցեն հարկային, ինչպես նաեւ փոխադարձ համաձայնեցված ոլորտներում օրենսդրությամբ սահմանված կարգավորումները կրճատելու նպատակով:

«Հարկային օրենսդրությունը, ինչպես հայտնի է, ամենամեծ խնդիրներն առաջացնող ոլորտներից մեկն է:  Համագործակցության արդյունքում պետք է փորձենք հասկանալ` որտեղ կարելի է պարզեցնել,  կրճատել ժամանակային եւ դրամական ծախսերը»,- ասել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը:

Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի նախագահ Ահարոն Չիլինգարյանը եւս կարեւորել է ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորման եւ կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքը` ընդգծելով ասոցիացիայի պատրաստակամությունն այդ հարցում:


Դիտում՝ 1739

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW