Ամերիաբանկը անդամակցել է Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (Factors Chain International) միջազգային ֆակտորինգային միությանը: Այդ անդամակցությունը բանկին հնարավորություն է ընձեռում ընդլայնել միջազգային ֆակտորինգային ծառայությունների շրջանակը եւ հաճախորդների համար ստեղծել բիզնեսի ընդլայնման մեծ հնարավորություններ` աշխարհի ավելի քան 80 երկրներից նոր գործընկերներ ձեռք բերելու եւ սպառման նոր շուկաներ դուրս գալու միջոցով, հայտնել են բանկում:Ֆակտորինգային գործարքների 2012թ. տարեկան աճի տեմպերով Ամերիաբանկն ապահովել է ամենամեծ արդյունքը հայկական բանկերի շարքում: 2012թ. արդյունքներով բանկի ֆակտորինգային գործարքների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 47%-ով, իսկ բանկին զիջված պարտավորությունների ծավալն աճել է 3.7 անգամ` կազմելով շուրջ 7 մլրդ դրամ: Հաշվետու տարվա արդյունքներով բանկի ֆակտորինգային գործարքների 91%-ը բաժին է ընկնում ներքին շուկայում իրականացված գործարքներին, իսկ 9%-ը` միջազգային ֆակտորինգի գործարքներին: Բանկի կողմից 2012թ. ընթացքում ֆակտորինգային ֆինանսավորման 29%-ը բաժին է ընկնում ներմուծմանը, 24%-ը` մեծածախ առեւտրին, 15%-ը`արտադրությանը, 14%-ը`շինարարությանը, 11%-ը` շինմոնտաժային աշխատանքներին, իսկ մնացածը կազմում են էլեկտրաէներգիայի արտադրության եւ ծառայությունների ոլորտները:«Օրեցօր աճում է ֆակտորինգի նկատմամբ ընկերությունների պահանջարկը, եւ փորձը ցույց է տալիս, որ այն դիտարկվում է որպես առավել արագ եւ արդյունավետ ֆինանսավորման գործիք: Ընթացիկ տարում մենք շարունակելու ենք ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների ուղղությամբ ինչպես տեղական շուկայում, այնպես էլ միջազգային ասպարեզում եւ միաժամանակ ընդլայնելու ենք ֆինանսավորվող ոլորտների ցանկը», - նշել է Ամերիաբանկի պարտավորությունների առուվաճառքի բաժնի ղեկավար Անժելա Խաչատրյանը: Tweet Դիտում՝ 1766