Զարգացման Բանկը պարգեւատրել է Երիտասարդ գիտնակաների գիտաժողովի մասնակիցներին

25.02.2013 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման Հայկական Բանկը նախօրեին մրցանակներ է հանձնել Երեւանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի կազմակերպած «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով գիտաժողովում լավագույն զեկույցներ ներկայացրած ուսանողներին:

Զարգացման Հայկական Բանկի վարչության անդամ, գլխավոր գանձապետ Գրիգորի Զաքարյանը, շնորհավորելով գիտաժողովի մասնակիցներին, հատկապես կարեւորել է տնտեսական գիտության արդի տեսությունների կիրառմամբ հետազոտությունների կատարումը տնտեսական մոդելների կառուցման հարցում:

«Նման միջոցառումները նաեւ հնարավորություն են տալիս բացահայտել գիտելիքներով հարուստ եւ ստեղծագործ երիտասարդներին, որոնց կարիքն այսօր այդչափ ունի բանկային համակարգը: Զարգացման Հայկական Բանկը մեծապես կարևորում է այս ամենը՝ առաջին քայլով սահմանելով որոշակի դրամական պարգեւներ լավագույն ուսանողների համար: Նույն նպատակով նաեւ մենք սիրով հրավիրում ենք այս ուսանողներին անցկացնել իրենց ուսումնաարտադրական պրակտիկան մեր բանկում՝ գործնականում իրենց գիտելիքները կիրառելու համար», - ասել է Գրիգորի Զաքարյանը:

Իր հերթին, Երեւանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նշել է, որ Զարգացման Հայկական Բանկի այս նախաձեռնությունը շատ լավ մոտիվացիա է ուսանողների համար:

Դրամական մրցանակներ Զարգացման Հայկական Բանկի կողմից ստացան առաջին տեղի համար Է. Հարթենյանը` 100 000 դրամ, 75 000-ական դրամ` երկրորդ տեղը կիսած ուսանողներ Ա. Նանյանը եւ Մ. Ղուկասյանը, իսկ Հ. Ադիլխանյանը` երրորդ տեղի համար ստացավ 50 000 դրամ:


Զարգացման Բանկը պարգեւատրել է Երիտասարդ գիտնակաների գիտաժողովի մասնակիցներին

  

Զարգացման Հայկական Բանկը նախօրեին մրցանակներ է հանձնել Երեւանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի կազմակերպած «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով գիտաժողովում լավագույն զեկույցներ ներկայացրած ուսանողներին:

 

Զարգացման Հայկական Բանկի վարչության անդամ, գլխավոր գանձապետ Գրիգորի Զաքարյանը, շնորհավորելով գիտաժողովի մասնակիցներին, հատկապես կարեւորել է տնտեսական գիտության արդի տեսությունների կիրառմամբ հետազոտությունների կատարումը տնտեսական մոդելների կառուցման հարցում:

 

«Նման միջոցառումները նաեւ հնարավորություն են տալիս բացահայտել գիտելիքներով հարուստ եւ ստեղծագործ երիտասարդներին, որոնց կարիքն այսօր այդչափ ունի բանկային համակարգը: Զարգացման Հայկական Բանկը մեծապես կարևորում է այս ամենը՝ առաջին քայլով սահմանելով որոշակի դրամական պարգեւներ լավագույն ուսանողների համար: Նույն նպատակով նաեւ մենք սիրով հրավիրում ենք այս ուսանողներին անցկացնել իրենց ուսումնաարտադրական պրակտիկան մեր բանկում՝ գործնականում իրենց գիտելիքները կիրառելու համար», - ասել է Գրիգորի Զաքարյանը:

 

Իր հերթին, Երեւանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նշել է, որ Զարգացման Հայկական Բանկի այս նախաձեռնությունը շատ լավ մոտիվացիա է ուսանողների համար:

 

Դրամական մրցանակներ Զարգացման Հայկական Բանկի կողմից ստացան առաջին տեղի համար Է. Հերքանյանը` 100 000 դրամ, 75 000-ական դրամ` երկրորդ տեղը կիսած ուսանողներ Ա. Նանյանը եւ Մ. Ղուկասյանը, իսկ Հ. Ադիլխանյանը` երրորդ տեղի համար ստացավ 50 000 դրամ:

 

 

Դիտում՝ 2423
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW