Փետրվարի 22-ից «Սոցիալական փաթեթ» ծրագրի բոլոր շահառուները կարող են իրենց հաշիվները բացել «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում: «Սոցիալական փաթեթ»-ի հաշիվ բացելով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում, հաճախորդները կարող են օգտվել ինչպես պետության կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից (առողջության ապահովագրություն, հիփոթեքային վարկի մարման ամսական վճարներ, ուսման վճարներ, հանգստի հնարավորություն Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում), այնպես էլ Բանկի կողմից ընձեռած հավելյալ հնարավորությունից` ստանալ հաշվի դրական մնացորդի դիմաց եկամուտ եւ օգտվել այլ առավելություններից: «Շուտով հաճախորդները, բացելով իրենց «Սոցիալական փաթեթ»-ի հաշիվները մեր բանկում, կկարողանան օգտվել արտոնյալ վարկավորման, ինչպես նաեւ այլ հնարավորություններից»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ բիզնեսի զարգացման եւ մասնաճյուղերի կոորդինացման վարչության պետի տեղակալ Լեւոն Թումանյանը: Tweet Դիտում՝ 1831