Թ. Մանասերյանը հակասություններ է նկատել Բագրատյանի ծրագրում

12.02.2013 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի ծրագրում կան մի շարք հակասական դրույթներ, այսօր ասել է տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» տնտեսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը:

Ընդհանուր առմամբ դրական գնահատական տալով Բագրատյանի ծրագրին, Թաթուլ Մանասերյանն ասել է, որ դրանում առկա են մի շարք հակասություններ, ինչպիսիք են մի կողմից, դրամի արհեստական արժեւորման բացառումը, իսկ մյուս կողմից՝ վարկերի եւ ավանդների՝ բացառապես դրամով տրամադրումը, ինչպես նաեւ ԿԲ կողմից հարկային արտոնությունների տրամադրման բացառումը, որոնք իրականում գոյություն չունեն:

Տնտեսագետը կարծիք է հայտնել, որ նախագահի բոլոր թեկնածուներից իրական սոցիալ-տնտեսական ծրագրեր ներկայացրել են միայն երեքը (Սերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը – խմբ.), նշելով, որ ընդդիմության համար տրամաբանական կլիներ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ միավորվելը, քանի որ նա ամենամեծ հեղինակությունն է վայելում ընդդիմադիր ընտրազանգվածում:

Դիտում՝ 3041
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW