Արդշինինվեստբանկը կապահովի ԵՊՀ անցումն անկանխիկ գործարքների

07.02.2013 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսուհետ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսման վարձերի վճարումը կիրականացվի միայն անկանխիկ եղանակով՝ Արդշինինվեստբանկի Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում գործող 55 մասնաճյուղերից, ԵՊՀ կուտակային հիմնական 247010000906 հաշվեհամարին, անվճար:

Արդշինինվեստբանկի մասնաճյուղից կատարված վճարումը նույն օրվա ընթացքում կհայտնվի բանկում ԵՊՀ կուտակային հիմնական հաշվին: Վճարելով ուսման վարձը Արդշինինվեստբանկում՝ ուսանողներն այլեւս կարիք չեն ունենա ԵՊՀ ներկայացնել հավաստող փաստաթուղթ՝ հավաստագրումը համալսարան կուղարկվի բանկի կողմից: Վճարումը կարող է իրականացնել ցանկացած անհատ՝ հայտնելով ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ուսուցման համակարգը, ֆակուլտետը, մասնագիտությունը եւ կուրսը:

Ամբողջությամբ անկանխիկ կվճարվեն նաեւ ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձները:

Ինչպես նշել է Արդշինինվեստբանկի վարչության նախագահի տեղակալ – մանրածախ բիզնեսի տնօրեն Կարապետ Գեւորգյանը, «hետեւողական լինելով բանկի որդեգրած քաղաքականությանը՝ մենք ձգտում ենք մեր հաճախորդների համար ստեղծել ֆինանսական ծառայություներից օգտվելու լավագույն պայմանները»:

Դիտում՝ 1610

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW