Արմավիան 2012-ին արտասահմանյան ավիափոխադրողներից անհամեմատ քիչ հարկ է մուծել

31.01.2013 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի ազգային ավիափոխադրող Արմավիան 2012-ին վճարել է 286.2 մլն դրամի հարկ (խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 326-րդ տեղը)՝ այս ցուցանիշով էապես զիջելով արտասահմանյան ավիաընկերությունների հայաստանյան ներկայացուցչություններին:

Այսպես՝ ռուսաստանյան Աէրոֆլոտի երեւանյան ներկայացուցչությունը 2012-ին վճարել է 1,9 մլրդ դրամի (48-րդ տեղ), իսկ Սիբիր ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչությունը՝ 1,3 մլրդ դրամի հարկ (72-րդ տեղ):

Խոշոր հարկատուների ցանկում Արմավիայից առաջ է նաեւ Ավստրիական ավիաուղիների երեւանյան ներկայացուցչությունը (258-րդ տեղ), որը 2012-ին հարկերի տեսքով վճարել է 360 մլն դրամ:

Հատկանշական է, որ Արմավիան թվարկված ավիաընկերություններից անհամեմատ շատ ավիաչվերթներ է իրականացնում Հայաստանից եւ դեպի Հայաստան՝ բազմաթիվ ուղղություններով հանդիսանալով միակ ավիափոխադրողը:

Դիտում՝ 3442

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW