Ինեկոբանկը նոր մասնաճյուղ է բացել Արտաշատում

26.01.2013 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արտաշատ քաղաքում պաշտոնապես բացվել է Ինեկոբանկի նոր` «Արտաշատ» մասնաճյուղը:

«Այս մասնաճյուղի բացումը Ինեկոբանկի հերթական քայլերից մեկն է հաճախորդներին առավել հասանելի լինելու համար: «Արտաշատ» մասնաճյուղը գտնվում է քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում եւ աչքի է ընկնում սպասարկման բարձր որակով եւ հարմարավետությամբ:

Առաջիկա տարիներին մենք նախատեսել ենք նոր մասնաճյուղերի բացում ինչպես Երեւանի տարբեր համայնքներում, այնպես էլ մարզերում` առաջնորդվելով «Բարձրորակ սպասարկում հաճախորդներին առավել հարմար վայրերում» սկզբունքով», - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրենի տեղակալ Արթուր Համբարձումյանը Մասնաճյուղը իրավաբանական անձանց եւ անհատներին առաջարկում է վճարահաշվարկային ծառայություններ, բիզնես վարկեր, առեւտրի ֆինանսավորման գործիքներ, ավանդներ, կոմունալ վճարումների ընդունում, վճարային քարտեր, միջազգային դրամական փոխանցումների մի շարք համակարգեր, ապառիկ առեւտրի ֆինանսավորում եւ այլն: 

«Արտաշատ մասնաճյուղը` գտնվելով Արարատ մարզկենտրոնում, նպատակ ունի նպաստել մարզում բիզնեսի եւ գյուղատնտեսության ակտիվ զարգացմանը, ինչպես նաեւ մարզի բնակիչների կենսապայմանների բարելավմանը», - ասել է «Արտաշատ» մասնաճյուղի կառավարիչ Ալբերտ Մխիթարյանը:



Դիտում՝ 3056

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW