Անելիք Բանկի Boom Energy VISA Classic քարտապանները կօգտվեն նոր առավելություններից

15.01.2013 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013 թվականին «Անելիք Բանկ» ՓԲԸ նախատեսում է զարգացնել «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտերի հնարավորությունները, որի շնորհիվ քարտապանները նոր առավելություններ կստանան ոչ միայն Երեւանի 21 ակումբներում, ռեստորաններում ու սրճարաններում,  այլեւ մշակույթի մի շարք օջախներում, այդ թվում` թատրոններում:

«Մշակութային կազմակերպությունները, մասնավորապես` թատրոնները, «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապաններին կտրամադրեն մի շարք առավելություններ` անվճար մուտք, զեղչեր, 1 տոմսի դիմաց անվճար տոմս եւ նոր հնարավորություններ: Նախատեսվում է նաեւ նոր ժամանցային ակումբների ներգրավում: Նշեմ նաեւ, որ այսուհետ «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապանները կկարողանան անվճար մուտք ունենալ Crazy գիշերային ակումբում յուրաքանչյուր երկուշաբթի»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ  մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը:

Դիտում՝ 1485
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW