Անելիք Բանկի ուսանողական վարկատեսակից օգտվել են 700 ուսանողներ

11.01.2013 | 11:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը 2011 թվականից՝ ուսանողական վարկատեսակի ներդրումից ի վեր,  շուրջ 700 ուսանողներին տրամադրել է ուսանողական վարկեր:

2012 թվականին բանկը ներդրել է «Էքսպրես ուսանողական վարկեր» վարկատեսակը, որի առավելություններից է պահանջվող թղթաբանության քիչ լինելը, ինչպես նաեւ վարկի տրամադրման արագությունը (24 ժամ):

«Առանձնացնեմ նաեւ այն հանգամանքը, որ կրկնակի անգամ վարկը ստանալիս վարկառուն կստանա 14% զեղչ վարկի տարեկան տոկոսադրույքից, այսինքն` վարկը կտրամադրվի 16,25% տարեկան տոկոսադրույքով: Նման տոկոսադրույքով վարկեր շուկայում դեռեւս առկա չեն»,- նշել է  «Անելիք Բանկ» ՓԲԸ մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը:





Դիտում՝ 3390

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW