Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին հունվարի 10-ին ներկայացրել է 5 եվրո արժողությամբ նոր թղթադրամը, որը շրջանառության մեջ կմտնի 2013 թվականի մայիսից: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ թղթադրամը կբացի եվրոպական թղթադրամների կեղծումներից բարելավված պաշտպանվածությամբ երկրորդ շարքը:Ավելի բարձր արժեքի նոր թղթադրամների (10, 20, 50, 100 եւ 500 եվրո) ներկայացման ժամկետների մասին ԵԿԲ-ն կհայտնի ավելի ուշ: Թղթադրամների նոր շարքը կոչվում է «Եվրոպա»` հին հունական դիցաբանության հերոսուհու անունով: 2002 թվականին թողարկված թղթադրամների շրջանառությունից հանելու ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: ԵԿԲ-ն եւ ազգային կենտրոնական բանկերը հին թղթադրամները նորերով կփոխանակեն առանց ժամկետային սահմանափակումների: Tweet Դիտում՝ 3951