Գործազուրկների թիվը կրճատվել է 10,8%-ով

07.12.2012 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով, 2012 թվականին գործազուրկների թվաքանակը Հայաստանում կազմում է աշխատանք փնտրողների 85,9% (62,7 հազար): Այս ցուցանիշը 2011թ.-նի նկատմամբ նվազել է 10,8%-ով (69,5 հազար մարդ):

Գործակալության պետ Սոնա Հարությունյանն այսօր ասել է, որ շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը՝ 45,7 հազար մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 21,2% կամ 13,3 հազար մարդ:

2012 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 73 հազար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշը նվազել է 13,4%-ով (82,8 հազար մարդ):

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 10 400 աշխատանք փնտրող:

Դիտում՝ 1435
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW