Հայկական երկաթուղում առաջին անգամ ներդրվել է աշխատանքի կառավարման նորագույն համակարգ

05.12.2012 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի երկաթուղում առաջին անգամ ներդրվել է կայարանում աշխատանքի կառավարման նորագույն համակարգ՝ կայարանի հերթապահի ավտոմատացված աշխատատեղ, հայտնել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում (ՀԿԵ):

Համակարգը ներդրվեց Սպիտակ կայարանում եւ թույլ կտա կառավարել աշխատանքը միանգամից մի քանի կայարաններում: Ներկա պահին համակարգում ընդգրկված են Սպիտակ եւ Արչուտ կայարանները, իսկ դեկտեմբերի 20-ից համակարգին կմիանան նաեւ Հաղպատ եւ Ախթալա կայարանները: Աշխատանքի ընդհանուր կառավարումն իրականացվելու է Սպիտակից:

Համակարգը թույլ կտա օպերատիվ կարգով լուծել տեխնոլոգիական գործընթացի հետ կապված խնդիրները, ընդունել, ցուցադրել եւ պահպանել հսկվող կայարաններում գնացքների շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, նույնականացնել շարժակազմը եւ հետեւել փոխադրումներին, սահմանել գնացքների ժամանման եւ մեկնման ժամանակը, ինչպես նաեւ տեղեկացնել  գծերի վրա աշխատող անձնակազմին, հսկել լուսաֆորների ու կենտրոնացման, արգելակման եւ կապի միջոցների աշխատանքը:

Դիտում՝ 2547
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW