ՀՀ պետբյուջեում ուղղակի հարկերի գծով պակասորդը կազմում է մինչեւ 400 մլրդ դրամ

27.11.2012 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2013թ. պետբյուջեի շուրջ ստեղծված իրավիճակը բավականին բարդ է կառավարության համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա նշել է, որ այս տարի առաջին անգամ խորհրդարանում պահանջվեց բյուջեի ամբողջական քննարկում՝ ոչ միայն ծախսերի, այլեւ եկամուտների գծով: Ավելի քան մեկ տասնամյակ բյուջեի եկամուտների մասը չի քննարկվել:

Հրանտ Բագրատյանի խոսքով, պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում պարզվել է, որ ուղղակի հարկերի գծով պակասորդը կազմում է մինչեւ 400 մլրդ դրամ:

“Մեր կողմից պահանջ է դրվել գտնել այդ գումարը, պարզել, թե ով է այն գողացել”, - ասել է Հրանտ Բագրատյանը:

Դիտում՝ 1867
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW