Սիրիահայերի ներգաղթը որեւէ ազդեցություն չի թողել Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա

01.11.2012 | 05:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի անշարժ գույքի շուկան «ֆինանսական եւ օրենսդրական միջամտությունների կարիք ունի»: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը:

Նա նշել է, որ վերջին մեկ տարում անշարժ գույքի շուկան արմատական փոփոխությունների չի ենթարկվել:

«Իմ կարծիքով, շուկայում տիրող վիճակը բարելավելու համար պետությունը որոշ ռիսկեր պետք է վերցնի իր վրա, որպեսզի որոշակի ակտիվություն ապահովի տնտեսության այս ոլորտում»,- նկատել է Հակոբ Բաղդասարյանը:

Նա հավելել է, որ անգամ սիրիահայերի ներգաղթը որեւէ ազդեցություն չի թողել անշարժ գույքի շուկայի վրա, քանի որ առկա է Հայաստանից մարդկանց արտագաղթի հանգամանքը:

 Ըստ Հակոբ Բաղդասարյանի, նախընտրական շրջանը եւս բացասաբար կանդրադառնա շուկայի վրա, քանի որ մարդիկ նախընտրում են անշարժ գույքին վերաբերող գործարքներ իրականացնել ընտրություններից հետո:

Դիտում՝ 6207

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW