ԱՄՆ քայլեր կձեռնարկի Հայաստանում ավելի շատ ներդրումներ ապահովելու համար

18.10.2012 | 09:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինն այսօր Երեւանում ասել է, որ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ առեւտրի ծավալները «բավարար չեն»:

Հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո նա ասել է, որ համամիտ է հայ գործընկերների այն գնահատականի հետ, ըստ որի առեւտրի ծավալները բավարար չեն եւ Հայաստանում կարող են ավելի ծավալուն ամերիկյան ներդրումներ կատարվել: Նա վստահեցրել է, որ այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն:

Միաժամանակ Էրիկ Ռուբինն ասել է, որ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը դրական միտումներ է ցույց տալիս վերջին տարիների ընթացքում:

Դիտում՝ 1491

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW