Բեկոնը ներկայացրել է «Դոկտոր» ապրանքանիշի մանկական շարքը

17.10.2012 | 07:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Բեկոն Պրոդուկտ ընկերությունն ու Ռուսաստանի մսամթերքի միությունն այսօր ներկայացրել են «Դոկտոր» ապրանքանիշի մանկական շարքը:

Ինչպես նշել է Բեկոն պրոդուկտ ընկերության գործադիր տնօրեն Կարեն Մարգարյանը, «Դոկտոր» ապրանքանիշի մանկական շարքում կա սարդելկա եւ նրբերշիկ, որոնցում համեմատաբար քիչ է աղի պարունակությունը, բաղադրության մեջ կա նաեւ յոգուրտ: Նա նշել է, որ շուտով այս շարքում կավելանա եփած երշիկը:

««Դոկտոր»-ը պատրաստվում է տեղական անյուղ մսից, ինչի արդյունքում ապրանքատեսակի յուղայնությունը չի գերազանցում 5-6 տոկոսը, մինչդեռ եփած երշիկների յուղայնությունը հասնում է մինչեւ 22 տոկոսի»,- ասել է Կարեն Մարգարյանը:

Ռուսաստանի մսամթերքի միության նախագահ Մուշեղ Մամիկոնյանը,  բարձր գնահատելով Բեկոն պրոդուկտի աշխատանքն ու որակը, ընկերության հանձնել է պատվոգիր` որպես բարձրորակ մսամթերք արտադրողի:

Դիտում՝ 4670

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW