Յունիբանկը կազմակերպում է In-Grid-ի համերգը Երեւանում

10.10.2012 | 08:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկի հիմնադրման 11-ամյակի կապակցությամբ Երեւանում տեղի կունենա ճանաճված երգչուհի In-Grid-ի համերգը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Յունիբանկի մամլո ծառայությունում, համերգը կկայանա հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին «Ազատության» հրապարակում:

«Հայաստանյան հանդիսատեսին սպասվում է հագեցած համերգային ծրագիր, որում ընդգրկված կլինեն ինչպես ճանաչված եւ արդեն իսկ սիրված երգեր, այնպես էլ երգչուհու նոր կատարումները: Երգչուհու ելույթը կուղեկցվի տպավորիչ պարային համարներով եւ դիջեյների շոու-ծրագրով: Այս կերպ նշելով իր ծննդյան 11-ամյակը` Յունիբանկը շքեղ տոն է նվիրում որակյալ երաժշտության եւ երգարվեստի  կենդանի կատարման սիրահարներին»,- նշված է բանկի հաղորդակցությունում:

Դիտում՝ 3123
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW