Երեւան: Մեդիամաքս: ԱԺ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն այսօր ասել է, որ տնտեսական որոշակի առաջընթաց նկատելով` Կավարությունը հավանություն է տվել նավազագույն աշխատավարձը 32 500 դրամից 35 000 դարձնելու նախագծին:Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի առաջարկին` նվազագույն աշխատավարձը դարձել 72 000 դրամ` Հակոբ Հակոբյանն ասել է. «Նվազագույն աշխատավարձը նախատեսված է որակավորում չունեցող քաղաքացու համար, արդարացի չի լինի բարձրացնել այն, իսկ առաջին կարգի մասնագետն այդ ժամանակ ստանա 40 000 դրամ: Այս դեպքում մենք պետք է բարձրացնենք նաեւ քաղծառայողների աշխատավարձը, ինչի հնարավորություն դեռեւս չունենք»:Նա նշել է, որ, կառավարության ծրագրի համաձայն, մինչեւ 2017 թվականը նվազագույն աշխատավարձը կդառնա 72 500 դրամ: «Նվազագույն աշխատավարձը տնտեսական, այլ ոչ թե սոցիալական կատեգորիա է, իսկ պետությունը խնդիր ունի սոցիալական ծրագրերով օգնել մարդկանց»,- ասել է Հակոբյանը:Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը սխալ է համարում Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի 31 000 դրամի հաշվարկը. «Իրականում այն հատում է 50 000 դրամի սահմանագիծը»: Tweet Դիտում՝ 1446