Երեւան: Մեդիամաքս: Բժշկական սպասարկում իրականացնող մի շարք հիվանդանոցներ, դեղերի ներկրմամբ, արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող ընկերություններ անհրաժեշտ դեղորայք են ձեռք բերել առանց մրցույթի:Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ներկայացնելով այսօր այս ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Մանուկ Միքայելյանն ասել է, որ բուժհաստատություններն իրենց հայեցողությամբ են որոշել, թե որտեղից պետք է դեղորայք գնեն, եւ ձեռք են բերել այն շուկայականից մինչեւ անգամ եռակի թանկ գնով:Նրա խոսքով, սոցիալական կարեւոր նշանակության “Ամլոդիտին” դեղամիջոցի շուկայական գինը 850 դրամ է, սակայն հիվանդանոցներն այն ձեռք են բերել 6 անգամ թանկ՝ 4800 դրամով:Մասնագետը նշել է , որ օրինախախտումների տեսակետից առաջին եռյակում են Շիրակը, Լոռին եւ Երեւանը: Մանուկ Միքայելյանը հավելել է, որ բուժհաստատություններն աշխատել են կոնկրետ դեղատների հետ՝ ուղղորդելով այնտեղ հիվանդներին: Իրավախախտումների հետեւանքով պետբյուջեին պատճառվել է ավելի քան 1.5 մլրդ դրամի վնաս:ՏՄՊՊՀ-ի որոշմամբ, պետական միջոցների յուրացման եւ չարաշահման վերաբերյալ փաստերը կուղարկվեն ՀՀ Գլխավոր դատախազություն: Tweet Դիտում՝ 4929