Նախարարություններն այսուհետ կներկայացնեն իրենց հարկային պարտավորությունները

04.10.2012 | 05:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության հաջորդ նիստում կառավարության անդամները կներկայացնեն իրենց գերատեսչությունների ներքո գտնվող բոլոր կազմակերպությունների հաշվետվությունները՝ հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Առաջինը հաշվետվություն են ներկայացնելու ՀՀ կրթության եւ գիտության, տրանսպորտի եւ կապի ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները:

“Հարկերի հավաքագրումը պատասխանատու գործառույթ է, սա ոչ միայն Պետեկամուտների կոմիտեի խնդիրն է, այլ կառավարության բոլոր անդամների: Մենք պետք է բացառենք ցանկացած տեսակի միջամտություն հարկային մարմինների աշխատանքին”,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ այսուհետ անձնական ուշադրության տակ է պահելու այս խնդիրը:

Դիտում՝ 1588

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW