Կոնյակի արտադրությունը Հայաստանում աճել է, գինունը՝ նվազել

29.09.2012 | 02:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2012թ. հունվար-օգոստոսին կոնյակի արտադրությունը Հայաստանում 2011թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 43,6%-ով եւ կազմել 10 մլն 766,4 հազ. լիտր:

Գինու արտադրությունը նույն ժամանակահատվածում նվազել  է 29,5%-ով եւ կազմել 2 մլն 598,4 հազ. լիտր, հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Օղու արտադրության ծավալները հունվար-օգոստոսին աճել են 51,8%-ով՝ կազմելով 6 մլն 466,3 հազ. լիտր:

Գարեջրի արտադրության ծավալները նվազել են 13,2%-ով (9 մլն 729 հազ. լիտր):

Դիտում՝ 1534

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW