ՎՏԲ24-ի նախագահ. Հայաստանը ԱՊՀ-ում մանրածախ վարկավորման աճի ֆլագմանն է

27.09.2012 | 06:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանը ԱՊՀ-ում ՎՏԲ-ի մանրածախ վարկավորման աճի ֆլագմանն է, այսօր ասել է ՎՏԲ24-ի վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը: 

Հանդես գալով Մոսկվայում ՎՏԲ24-ի եւ Երեւանում, Կիեւում եւ Ալմատիում խմբի բանկերի գլխավոր գրասենյակների միջեւ հեռուստակամրջին` Միխայիլ Զադորնովը նշել է, որ մանրածախ վարկավորման շուկայում ՎՏԲ-Հայաստանի մասնաբաժինը կազմում է 15% եւ բանկը` ունենալով ավելի քան 300 հազար մանրածախ հաճախորդներ, շուկայի տարբեր հատվածներում առաջնորդներից մեկն է: 

2012թ. I կիսամյակում բանկի ընդհանուր գործառնական եկամուտը կազմել է 9.2 մլրդ դրամ, ինչը հիմնականում կապված է մանրածախ բանկի գործառնական եկամուտի աճի հետ, որը տարեսկզբի հետ համեմատած կազմել է 35%:

Բանկի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Յուրի Գուսեւն իր հերթին ասել է, որ վերջին 2 տարիների ընթացքում բանկն ավելացրել է ֆիզիկական անձանց վարկավորման շուկայի մասնաբաժինը 3 տոկոսային կետով:

«Բանկը Հայաստանի բանկային համակարգում նաեւ առաջին դիրքն է զբաղեցրել գործառնական եկամուտի ծավալով: Զարգացման հիմնական ուղին սպասարկման արդյունավետության բարձրացումն է: Մենք հասկանում ենք, որ առանց որակական փոփոխությունների հնարավոր չէ զարգանալ արագ տեմպերով, այդ իսկ պատճառով մենք մեր մասնաճյուղային ցանցի վերաֆորմատավորում ենք անցկացնում եւ բարձրացնում ենք սպասարկման որակը»,- ասել է Յուրի Գուսեւը, հավելելով, որ 2015 թվականին բանկը ծրագրում է մանրածախ վարկավորման շուկայի մասնաբաժինը ավելացնել մինչեւ 20%:

Դիտում՝ 3053
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW