Կաթնամթերք արտադրող 7 ընկերությունների արտադրանքի մեջ սոդա է հայտնաբերվել
06.09.2012 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://fotobank.com

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում կաթնամթերք արտադրող 7 ընկերությունների արտադրանքում լաբորատոր հետազոտությունների արդյունքում սոդա է հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը՝ թվարկելով այդ ընկերությունները. “Թամարա եւ Անի”, “Թամարա” , “Բիոկաթ”, “Արզնի”, “Դուստր Մարիաննա”, “Աշտարակ կաթ” եւ “Մուլտի Ագրո”:
“Կաթնամթերքի պատրաստման տեխնիկական կանոնակարգով պաստերիզացված կաթում սոդայի օգտագործումն արգելվում է, քանի որ այն իջեցնում է կաթի թթվայնությունը”,- ասել է Աբրամ Բախչագուլյանը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ “Թամարա եւ Անի”, “Թամարա” եւ “Դուստր Մարիաննա” ընկերությունների արտադրանքում հայտնաբերվել է կաթի փոշի: ՀՀ սննդամթերքի մասին օրենքի համաձայն, կաթի փոշու օգտագործումը չի արգելվում, սակայն դրա առկայությունը պետք է մակնշվի արտադրանքի վրա, ինչը չի արվել:
Բացի այդ, “Արզնու տոհմային ԹՏԽ” ընկերության կողմից արտադրված թթվասերի մեջ բուսական յուղ է հայտնաբերվել, որի օգտագործումն արգելվում է կենդանական ծագման մթերքների արտադրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: