ԶՀԲ-ը գործարկել է «Մաքսիմում +» ավանդային ակցիան

03.09.2012 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Զարգացման Հայկական Բանկը կրկին գործարկում է իր «Մաքսիմում» ավանդատեսակը մաքսիմալ տոկոսադրույքներով` ՀՀ դրամով` 14%, ԱՄՆ դոլարով` 10% եւ Եվրոյով` 8% տարեկան տոկոսադրույքներով:

Ակցիան գործելու է ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը «Մաքսիմում+» անվանումով` ներառելով մի շարք նոր առավելություններ բանկի ավանդատուների համար, հայտնել են բանկում:

«Բացի տոկոսադրույքներից ավանդի գրավչությունը նրանում է, որ ավանդի պայմանագրի խզման դեպքում հաճախորդը ամբողջական կիսամյակի համար (այն դեպքում, երբ հաճախորդը խզում է պայմանագիրը պահպանելով ավանդը առնվազն 6 ամիս) կստանա ՀՀ դրամի համար 9%, իսկ արտարժույթի համար 7% տարեկան տոկոսադրույք: Իսկ պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում ավանդի գումարի ցանկացած նվազեցման դեպքում (ներառյալ պայմանագրի վաղաժամկետ մասնակի կամ ամբողջական խզումը) տոկոսագումարի վերահաշվարկ չի կատարվի եւ հաճախորդը կստանա պայմանագրով սահմանված` ՀՀ դրամի համար 14%, ԱՄՆ դոլարի համար 10% եւ եվրոյի համար 8% տարեկան տոկոսադրույքները», - ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

Ավանդային պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում ավանդատուն հնարավորություն ունի նաեւ համալրելու ավանդը ներդրված սկզբնական գումարի չափով:

Դիտում՝ 2594
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW