Կառավարությունը սահմանել է կուտակային կենսաթոշակային հաշիվների օպերատորներին

16.08.2012 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է կուտակային կենսաթոշակային հաշիվների օպերատորներին:

Ըստ որոշման , կուտակային կենսաթոշակային հաշվի օպերատոր կարող են դառնալ ՀՀ տարածքում գործող բանկերը, ներդրումային ընկերությունները եւ փոստային կապի ազգային օպերատորը, որոնք բավարարում են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի կանոններով սահմանված պահանջները, հայտնում է գործադիրի մամուլի ծառայությունը:

Հայաստանն անցնում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին 2014-ից:

Դիտում՝ 3434

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW