Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկն այսօր նշում է իր հիմնադրման 22 ամյակը:Բանկը հիմնադրվել է 1990թ. օգոստոսի 1-ին թեթեւ արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների եւ կազմակերպությունների կողմից` որպես «Անելիք» փայատիրական առեւտրային բանկ, նշել են բանկում: 1996 թ. բանկը վերակազմավորվել եւ մինչեւ 2007թ.-ի հուլիս ամիսը գործել է որպես «Անելիք Բանկ» ՍՊԸ, իսկ այժմ` որպես «Անելիք Բանկ» ՓԲԸ: 2009 թ. հուլիսին լիբանանյան Credit Bank-ը ձեռք բերեց Անելիք Բանկի բաժնետոմսերի 51%-ը: Նախկինում բանկի բաժնետերերը 4 ֆիզիկական անձինք էին, որոնցից յուրաքանչյուրն ուներ 25% բաժնետոմս: Գործարքից հետո նրանցից յուրաքանչյուրին պատկանում է բանկի բաժնետոմսերի 12.25%-ը:«22 տարի գործելով ԱՊՀ երկրների ֆինանսական շուկայում, Անելիք Բանկը, հավատարիմ մնալով արդեն իսկ ձեւավորված ավանդույթներին եւ որդեգրած ռազմավարությանը, շարունակում է պահպանել իր ուրույն դիրքը բանկային համակարգում»,- նշել է բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:Banks.am-ը շնորհավորում է Անելիք Բանկին` տարեդարձի առթիվ: Tweet Դիտում՝ 4237